Կրծքագեղձի հետազոտությունների համար «Մուրացան» հիվանդանոցային համալիրն ակցիա է անցկացնում
Փետրվարի 15-ից ապրիլի 15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կանխարգելիչ և կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման նպատակներով հայտարարվում է ակցիա կրծքագեղձի հետազոտությունների համար (մամոգրաֆիա, սոնոգրաֆիա)՝ գործող գնացուցակի 50%-ի չափով: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ի մամուլի ծառայությւոնից:
Բոլոր կանայք և աղջիկները, 35 տարեկանից բարձր, կարող են դիմել ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Ախտորոշիչ կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա