Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է իր ադրբեջանցի պաշտոնակցի՝ պատմության չիմացության խնդիրը
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևն ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, թե իբր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբևէ մասնակցություն չի ունեցել Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մշակմանն ուղղված բանակցությունների և ոչ մի փուլում:
Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը, Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վերջինիս հայտարարությունը, ասաց. «Պարոն Գաջիևը բաց չի թողնում իր՝ պատմության և բանակցային գործընթացի իրողության փառահեղ չիմացությունը ցուցադրելու հնարավորությունը»:
Նշենք, որ 1994 թվականի ԵԱՀԽ-ի Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փատաթղթում նշված են հակամարտության երեք կողմեր՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ: Այս դիրքորոշումը հաստատվել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի` 1995 թ. մարտի 31-ի Պրահայի եզրակացության մեջ: 1995-ի հունվարից մինչև 1997 թվականը Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններն անցկացվել են երեք կողմերի միջև՝ Հայաստան, Ադրբեջան և ԼՂՀ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան