Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ստացել են շատ ավելի բացասական որակ և դրսևորումներ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/ ևնրանց ուղեկցող անձանց:
Ինչպես հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ստացել են նոր, շատ ավելի բացասական որակ և դրսևորումներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին ևտարածաշրջանում կայունության պահպանմանը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը որեւէ ձեւով չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու ևնրա անվտանգությունը հետեւողականորեն ամրապնդելու կամքի ու վճռականության վրա:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում