ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշել է չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքը
ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել փետրվարի 20-ի հանրահավաքի վերաբերյալ:
«Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար: Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը: Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում`
Գագիկ Ծառուկյան. Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով