Գագիկ Ծառուկյանի՝ մանդատից հրաժարվելու դիմում ԱԺ-ն չի ստացել
Մամուլում համառ լուրեր են պտտվում այն մասին, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին և պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մանդատը վայր դնելու դիմում Ծառուկյանից չեն ստացել:
Իսկ ԲՀԿ ղեկավարի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ կապ հաստատելու մեր փորձերն անարդյունք են, վերջինս չի պատասխանում հեռախոսին:
Թեմային առնչվող հրապարակում`
Պատգամավորի լիազորությունների դադարման մասին որոշումը ընդունվում է ոչ թե քվեարկությամբ, այլ իրավունքի ուժով. ՍԴ որոշում