
Հայ ազգային կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը
«Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է այսօրվա ԲՀԿ քաղխորհրդի հայտարարության վերաբերյալ:
«Ինչպես հայտնի է, ԲՀԿ քաղխորհուրդն այսօր հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից հարուցված անօրինական խոչընդոտների պայմաններում փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին: Հայ ազգային կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը և հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով:
Միևնույն ժամանակ «Հայ ազգային կոնգրեսը», հայտարարում է, որ շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը և ժողովրդին հրավիրում է մարտի 1-ին ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն: Հանրահավաքում կվերլուծվի ստեղծված իրավիճակը և կներկայացվեն Համաժողովրդական շարժման հետագա անելիքները»,- ասվում է հայտարարությունում: