Բժիշկները կանանց խորհուրդ չեն տալիս մակարոն ուտել
Միլանի օնկոլոգիական ազգային ինստիտուտը հետազոտություն է անցկացրել սննդամթերքի վերաբերյալ: Պարզվել է, մակարոնը վնասակար է հատկապես կանանց առողջության համար, քանի որ այն մեծացնում է սիրտանոթային հիվանդությունների վտանգը: Սա ցույց է տվել 47 000 կանանց ու տղամարդկանց շրջանում իրականացրած դիտարկումը: Հայնտում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Հետազոտության ընթացքում կամավորները կերել են նույն սնունդը՝ սպիտակ հաց ու մակարոն: Այդ ընթացքւոմ կանայք գիրացել են, տղամարդիկ՝ գրեթե քաշ չեն հավաքել: Ինչ վերաբերում է սիրտ անոթային հիվանդություններին, ապա կանանց մոտ վտանգը երկու անգամ ավելի մեծ է, քան տղամարդկանց դեպքում: Բանն այն է, որ մակարոնն արագ մարսվում է, խախտելով շաքարային բալանսը, ինչը վտանգավոր է սրտի համար:
Գիտնականները խորհուրդ են տալիս, ձեռնպահ մնալ բարձր սորտի ալյուրից պատրաստված մակարոնից: Նշվում է, որ սև ալյուրից պատրաստված մակարոնը, ընդհակառակը, օգտակար է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա