Ձեռքսեղման հետևանքով ավելի շուտ են գրիպով հիվանդանում, քան՝ համբույրի
Օտրիվին դեղամիջոց արտադրող ընկերությունը նոր հետազոտություն է անցկացրել 1000 բրիտանացիների շրջանում: Պարզվել է, մարդկանց 57%-ը չի համբուրում գրիպով հիվանդներին: Սակայն, համբույրից հրաժարվել պետք չէ, պնդում են հետազոտողները, քանի որ վիրուսը չի տարածվում թքի միջոցով: Հարցվածքների 86%-ը չի սեղմում գրիպով հիվանդ մարդկան ձեռքը: Այս պարագայում վարակվելն ավելի հեշտ է, քանի որ վիրուսըտ մնում է մատների վրա, որոնցով հետո տրորում են քիթն ու աչքերը: Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Հարցվածների 21% ասել է, որ հրաժարվել է երկրորդ ռոմանտիկ հանդիպումից, եթե առաջինի ժամանակ զուգընկերը գրիպով հիվանդ է եղել: 79%-ն այլևս հանդիպման չի գնացել, երբ տեսել է, թե դիմացինը ինչպես է ձեռքով մաքրում քիթը:
Հարցման մասնակիցների կեսից ավելին չի զարգացրել հարաբերությունները մարդկանց հետ, ովքեր առաջին հանդիպման ժամանակ բաց բերանով են կերել:
Ընդ որում հիվանդանալուց ավելի շատ վախեցել են կանայք: Նրանց 22%-ը հրաժարվել է նույն ննջասենյակում քնել գիպով հիվանդ ամուսնու հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա