Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու մասին. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուց հետո հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն առաջիկայում կոալիցիա կազմի իշխանության հետ «Հրապարակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. «Մենք արձանագրություններով չենք պայմանավորել մեր հարաբերություններն իշխանությունների հետ։ 7 կետ ունենք, որից մեկն է վերաբերում արձանագրություններին, մնացածը դեռ օրակարգում են։ Մենք բազմիցս ասել ենք՝ եթե այդ 7 կետի ուղղությամբ գործընթաց սկսվի, մենք կմտնենք սերտ համագործակցության մեջ այդ ուժի հետ՝ լինի ընդդիմություն, թե իշխանություն և կոչ ենք անում մեր գործընկերներին էլ վերադառնալ այդ դաշտ։ Դաշնակցությունը մենակ չթողնել իշխանությունների հետ բանակցություններում, որի արդյունքում մենք ավելի խորքային սահմանադրական փոփոխություններ ունենաք, դրանից օգտվեն բոլորը...բայց այս ընթացքում հայհոյեն Դաշնակցությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան