Այս գիշեր այծի տարին կմտնի իր իրավասությունների մեջ
Չինական Ամանորը այս տարի նշվում է փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը: Հենց այս գիշեր չինացիները ուրախանում են շնորհավորում միմյանց, Չինաստանում փողոցները վառվում են պայծառ լույսերով, հրավառությամբ: Չինացիները հավատում են, որ ուրախ լինելով, հրավառությամբ դիմավորելով Նոր տարին կհեռացնեն չարքերին իրենց ընտանիքներից:
Ըստ չինական ավանդույթի, ավանդական ուտելիքները ճաշակելուց հետո, երեխաները իրենց ծնողներին շնորհավորում են, իսկ վերջիններն էլ իրենց հերթին երեխաներին գումար են տալիս՝ կարմիր տուփի մեջ փաթեթավորված: Ամանորյա տոնակատարություններն ավարտվում են 15-րդ օրը, հենց այդ ժամանակ էլ անցկացնում է Լապտերների տոնը:
2015 թվականը այծի տարի է և հիմնական գույնը լինելու է կապույտը, որը նշանակում է հանգստություն, ներդաշնակություն: