Ո՞վ է պատասխանատու Էրդողանին մոլեռանդ բռնակալ դարձնելու համար. Սասունյան

Երբ 2002 թվականին Թուրքիայում իշխանության գլուխ եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, նրա հիմնադիր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարեպաշտ մահմեդականի տպավորություն էր թողում, որ ձգտում էր վերացնել կոռուպցիան և բարելավել Թուրքիայի քաղաքացիների կենսամակարդակը:

Վերջին 13 տարիների ընթացքում Էրդողանը աստիճանաբար վերածվեց կոռումպացված բռնակալի՝ ժամանակակից Օսմանյան սուլթանի հովերով տարված: Արդյոք ի սկզբանե նա եղե՞լ է գառան մորթի հագած գայլ, թե՞ շփացել է միջազգային հանրության կույր աջակցության և շռայլ գովասանքների պատճառով: Հատկանշական է, որ նախագահ Օբաման Էրդողանին անվանում էր աշխարհի հինգ ղեկավարներից մեկը, որոնց հետ նա հատկապես մտերիմ էր: Օբաման և այլ պետությունների ղեկավարները վերջապես հասկացան, որ իրենց ստեղծած հրեշը դուրս է եկել շշից և վերահսկողությունից: Էրդողանի հանդեպ վստահության չարաշահման գլխավոր զոհը ոչ այլ ոք էր, քան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

Թե ինչքան ամբարտավան են դարձել Էրդողանը և Թուրքիայի ղեկավարները, ցույց են տալիս ստորև հատվածները նրանց վերջին հրապարակային ելույթներից, ինչպես ներկայացված է Մերձավոր Արևելքի լրատվամիջոցների հետազոտությունների ինստիտուտի կողմից.

Հունվարի 21-ին Ստամբուլում կայացած Իսլամական երկրների միջխորհրդարանական միության համաժողովում Էրդողանն իր ճառով ավելի շատ նմանվեց Իսլամական պետության առաջնորդի, քան ՆԱՏՕ-ի անդամ պետության նախագահի՝ կոչ անելով մահմեդական երկրներին «միավորվել և պարտության մատնել Լոուրենս Արաբացու հետնորդներին, որոնք ձգտում են քայքայել Մերձավոր Արևելքը»: Նա մեղադրեց Արևմուտքին իսլամական աշխարհի դեմ դավադրություն կազմակերպելու և մահմեդականների եղբայրասպանության պատճառ դառնալու համար:

Վերջերս Ջիբութի կատարած այցելության ժամանակ Էրդողանը պարծեցավ. «Թուրքիան հզոր երկիր է: Եթե դուք [Եվրամիություն] Թուրքիային դեռ դիտում եք որպես մի երկրի, որը կաղաչի ձեր [ԵՄ] դռանը, ապա Թուրքիան այն երկիրը չէ, որ խնդրի»: Ի պատասխան Թուրքիայում լրատվամիջոցների դեմ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հնչած եվրոպական քննադատությանը՝ Էրդողանը հայտարարեց ԵՄ ղեկավարներին՝ «ձեզ պահեք ձեր գաղափարները» և հավելեց. «Բարի եղեք գալ Թուրքիա, որպեսզի Թուրքիա՛ն ձեզ ժողովրդավարության դասեր տա»:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, ուղեկցելով Էրդողանին Աֆրիկա կատարած ճանապարհորդության ժամանակ, անամոթաբար խաղարկեց ռասայականության քարտը՝ դիմելով տեղացիներին. «Օսմանյան կայսրության անկումից հետո, աֆրիկացիներն առաջին անգամ են տեսնում սպիտակ ձեռք, որը չի շահագործում, ստրկացնում կամ բռունցքով հարվածում նրանց գլխին. սպիտակ ձեռք, որ չի շահագործում նրանց հանքերը, վերացնում նրանց արժեքները, ձուլում նրանց կամ դիտում նրանց որպես ստորադաս արարածների: Նրանք տեսնում են Թուրքիայի սպիտակ ձեռքը, որը նրանց բոլորին ընդունում է որպես հավասարի և եղբոր.... Մենք փորձում ենք օժանդակել այս սևամորթ, բայց ջերմասիրտ մարդկանց վերածննդին»: Քուրթուլմուշը, հավանաբար, հուսով էր, որ նրա աֆրիկյան ունկնդիրներն անտեղյակ կլինեն, որ Էրդողանը հաճախակի է օգտագործում «զենջի» (սևամորթ) նսեմացուցիչ և ռասիստական եզրույթը՝ ցածրակարգ մարդկանց բնութագրելու համար...

Չցանկանալով ամբարտավանությամբ և կրոնական մոլեռանդությամբ հետ մնալ Էրդողանից և Քուրթուլմուշից՝ վարչապետ Դավութօղլուն անցյալ ամիս Ցյուրիխում տեղի թուրք բնակչության բազմամարդ հանրահավաքում հայտարարեց. «Իսլամը Եվրոպայի բնիկ կրոնն է և շարունակելու է այդպես մնալ: Չնայած խոչընդոտներին, նախապաշարմունքներին և բազմաթիվ սադրանքաներին՝ Թուրքիան շարունակելու է քայլել ԵՄ անդամության ճանապարհով.... Ալլահի ողորմածությամբ, մենք երբեք չենք խոնարհի մեր գլուխը: Մենք թոռներն ենք Գալիպոլիում մարտնչած հերոսների, որոնք երբեք չեն խոնարհել իրենց գլուխը: Երբ 2002 թ. մենք եկանք իշխանության, նրանք [ԵՄ] ասացին, որ Թուրքիան շատ աղքատ, շատ տկար երկիր է և բեռ կդառնա Եվրոպայի համար: Շնորհակալություն Ալլահին, Թուրքիան այսօր ուժեղ երկիր է.... Մենք բեռ չենք Եվրոպայի համար: Թուրքիան դարման է Եվրոպայի համար... Թուրքիան դարման է նրանց ռասիզմի հիվանդության համար: Մենք դարման ենք նրանց տնտեսական անկման համար: Մենք դարման ենք նրանց ուժի կորստի համար.... Անդալուզիայից [Իսպանիա] մինչև Օսմանյան կայսրություն, և կես դար առաջ մեր ժողովրդի սուրբ երթով, որ եկան այստեղ Անատոլիայի բոլոր կողմերից, ազանի ձայնը [իսլամական աղոթքի կանչ] բերեց այս հերոսներին դեպի Եվրոպա: Մզկիթների գմբեթները, որ նրանք սփռել են այս աշխարհամասում, պաշտպանված կլինեն. մենք շարունակելու ենք պայքարել այն ձեռքերի դեմ, որոնք ձգտում են դրանց վնասել: Ես համբուրում եմ իմ եղբայրների ճակատները, որոնք Թեքփիրը [«Ալլահ աքբար» աղոթքի կոչը] հասցրեցին Ցյուրիխ.... Ինչքան սուրբ էին այն մարդիկ, որ եկան և սերմեր ցանեցին այստեղ, որոնք, Ալլահի զորությամբ, շարունակելու են վերաճել արդարության հսկայական ծառի Եվրոպայի կենտրոնում: Ոչ ոք չի կարող կանգնեցնել սա...»:

Դավութօղլուն համառորեն շարունակեց իր անհեթեթ ու ամբարտավան հայտարարություններն անցյալ շաբաթ, այս անգամ արդեն Անկարայում, ասելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ «Մենք դաս ենք տալու Եվրոպայի ռասիստներին»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}