Նուլանդն այսօր կլինի Երևանում
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդն այսօր կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:
Նախորդ երկու օրերին, նա հանդիպումներ է ունեցել հարևան Ադրբեջանում ու Վրաստանում:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Երևանում պետքարտուղարի օգնականը կհանդիպի իշխանության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդության ներկայացուցիչների հետ քննարկելու Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական և ժողովրդավարական կապերին առնչվող հարցեր: Անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին