«Արյուն չթափելու պատճառով». Ուրիխանյանը՝ հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին
«Ես հասկանում եմ, որ մարդիկ ցանկություն ունեին գնալու ծայրահեղականության, արյուն թափելու, հասկանում եմ, որ չէին զլանում միջոցների ընտրության մեջ՝ հակաբհկական շարժում իրականացնելու հարցում, բայց նման տիպի լուրեր տարածելը բացարձակապես անտեղի է: Սո´ւտ է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու և պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրերին:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման և նրանց հաշտեցման մասին լուրերին, որի մասին գրել է մամուլը, Ուրիխանյանը պատասխանեց. «Իշխանությունը ժողովրդի հետ պետք է հաշտեցում փորձի գտնել»:
Մյուս հարցին, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշեց չեղյալ հայտարարել փետրվարի 20-ին ծրագրված հանրահավաքը, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Զոհեր չտալու և արյուն չթափելու պատճառով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները