Ձեռնամարտ Թուրքիայի խորհրդարանում, վիրավորել է 5 պատգամավոր
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) լիագումար նիստում «Ներքին ավտանգության մասին» օրենքի քննարկման ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները ձեռնամարտի են բռնվել: Ծագած ծեծկռտուքին մասնակցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) և «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ ) կուսակցության պատգամավորները, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ ) կուսակցության ներկայացուցիչները:
Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության` ծեծկռտուքի հետևանքով ընդդիմադիր 5 պատգամավորներ թեթև վնասվածքներ են ստացել, իսկ ԺՀԿ-ական երկու պատգամավոր` Մուսա Շամը և Ռեֆիք Էյըլմազը, տեղափոխվել են հիվանդանոց:
Բախումից հետո ԺՀԿ-ի պատգմավորները սոցցանցերում հանդես են եկել մի շարք դատապարտիչ հայտարարություններով: Մասնավորապես ԺՀԿ-ի պատգամավոր Բինաազ Թոփրաքը նշել է, որ իշխող կուսակցությունը փորձում է վերոնշյալ օրենքը ճնշման ներքո անցկացնել: ԺՀԿ-ի մեկ այլ պատգամավոր էլ, համացանցում տեղադրելով հիվանդանոց տեղափոխված Ռեֆիք Էյըլմազի լուսանկարը, հետևյալ գրառումն է կատարել.
«Սա խորհրդարանի լիագումար նիստն է: Ընկերներ, տեսեք ինչ վիճակում են հայտնվել մեր երկու կուսակիցները: ԱԶԿ-ի ֆաշիզմի դեմ պայքարելու ենք: Այս օրենքը չի անցնելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում