ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Երևան կատարած այցի ընթացքում այցելել է Ծիծեռնակաբերդ: Այս մասին գրված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թվիթերի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդն Հայաստան է այցելել այսօր:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Երևանում պետքարտուղարի օգնականը կհանդիպի իշխանության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդության ներկայացուցիչների հետ քննարկելու Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական և ժողովրդավարական կապերին առնչվող հարցեր: Անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
Նա արդեն հանդիպել է ՀՀ արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նախորդ երկու օրերին նա հանդիպումներ է ունեցել հարևան Ադրբեջանում ու Վրաստանում:
(Լուսանկարները՝ Ֆոտոլուրի)