Asbarez. Հեռախոսազրույցներն ապացուցում են Թուրքիայի մասնակցությունը Քեսաբի վրա հարձակման մեջ
Թուրքիայում ընթանում է իսլամիստ զինյալների դեմ դատավարությունը, որի ընթացքում բացահայտվել են այն հեռախոսային զրույցները, որոնք հստակ ցույց են տալիս Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա շղթայաձև հարձակման մեջ: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը` հղում կատարելով Al-Monitor կայքին:
Ապացույցներից պարզ է դարձել, որ Թուրքիան ոչ միայն զենք ու զինամթերք է մատակարարել գրոհայիններին, այլև ուղղակի թնդանոթներով հարվածել է սիրիական բանակի հենակետերի վրա:
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 20-ին իսլամիստները հարձակվել էին Քեսաբի վրա: Սիրիայի կառավարական ուժերն այն ազատագրեցին հունիսի 14-ին: