Եվրախորհրդարանը տեղն է դրել Ադրբեջանի լոբբիստներին. Der Standard
Նորություն չէ, որ Արևմուտքում իր համար դրական վարկանիշ ձևավորելու, ավտորիտար վարչակարգի հասցեին հնչող քննադատությունները կանխելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները լոբբիստների վրա միլիոնավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցներ են վատնում: Սակայն, ծախսվող գումարները բոլորովին էլ չեն կարողանում հասնել իրենց նպատակին: Այս մասին, հաղորդում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` հղում անելով Der Standard գերմանական պարբերականում լույս տեսած հոդվածին:
Ինչպես նշված է նյութում, Թերեզա Էդերի հեղինակած, «Ինչպես են ազդում ավտորիտար ռեժիմները Եվրոպական միության երկրների վրա» խորագրով հոդվածում ասվում է, թե ինչպես է Եվրախորհրդարանի փոխնախագահ և Ավստրիայի Կանաչների շարժման ղեկավար Ուլրիկե Լունաչեկը մերժողական պատասխան տվել Ադրբեջանի կառավարության լոբբիստներին:
Der Standart-ը նշում է, որ հունիսին Բաքվում Եվրոպական օլիմպիական խաղեր են անցկացվելու, ինչի հետ կապված Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է Եվրախորհրդարանում գովազդային բնույթի միջոցառում անցկացնել, սակայն, Եվրախորհրդարանի անդամները թույլ չեն տվել:
Թերթը գրում է, որ միջադեպն արձանագրվել է «Եվրոպայի դիտորդական կորպորացիա» կազմակերպության` հունվարին ներկայացրած զեկույցի քննարկման ժամանակ, որում խոսվում էր Ադրբեջանի, Ռուանդայի, Բանգլադեշի, Բահրեյնի, Նիգերիայի և մի շարք այլ պետությունների ավտորիտար վարչակարգերի լոբբիզմով զբաղվող ընկերությունների` Եվրամիության երկներում ծավալած գործունեությունից:
Զեկույցի քննարկման ժամանակ Մեծ Բրիտանիայում գործող PR ընկերություններից մեկի ստրատեգ Իվո Իլիչ Գաբարան նշել է, որ եթե իրեն գովազդելու համար որևէ մեկը նման աստղաբաշխական գումարներ է ծախսում, նշանակում է` խնդիրներ ունի:
Ինչպես գրում է հոդվածագիրը, Ուլրիկե Լունաչեկն իր հերթին իր ելույթում անդրադարձել է 2012 թվականին Ադրբեջանում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթին, երբ Ադրբեջանի կառավարությունը Բաքու էր հրավիրել Եվրոպայի խորհրդարանի անդամներին և վճարել նրանց ճանապարհորդության ու հյուրանոցային բոլոր ծախսերը: «Այն ժամանակ այդ մրցույթի համար Բաքվում շատ մարդկանց բռնությամբ հանեցին իրենց տներից: Պարզ էր, որ այդ առաջարկը մենք չէինք կարող ընդունել»,-հիշեցրել է նա:
Լունաչեկն անհանգստություն է հայտնել, որ Եվրախորհրդարանի տարբեր հանձնաժողովների անդամներ հաճախակի են մեկնում Ադրբեջան և ընդունում այդ երկրի համար լոբբիզմ կատարելու ադրբեջանական կառավարության առաջարկները` նշելով, որ նման առաջարկներ արվում են այդ թվում իրեն:
«Ես նրանց բազմիցս ասել եմ, որ թույլ չեմ տա ազդել իմ վրա: Ես շատ լավ տեղեկացված եմ Ադրբեջանում առկա խնդիրներից: Այդ պատճառով էլ բացահայտ կերպով խոսում եմ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին», -հավելել է նա:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանը ԵԽ-ի ամենակոռումպացված երկիրն է. Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր
Եվրախորհրդարանում քննարկվել է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի` հավատացյալներին հետապնդելու խնդիրը
«Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան