Ռուսաստանը գազ կմատակարարի Դոնբաս
Ռուսաստանի կառավարությունը մտադիր է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում ռուսական գազի մատակարարման հարց բարձրացնել, որը կփոխարինի ուկրաինական գազին: Այս մասին գրում է «Գազետա.ռու» կայքը:
Կապույտ վառելիքի տեսքով հումանիտար օգնությունը Ռուսաստանի համար օրական 7,3 միլիոն դոլար կարժենա: Քաղաքագետները նշում են, որ Ռուսաստանը աստորեն նոր բեռ է վերցնում իր վրա, և հնարավոր է ականատես լինել Մերձդնեստրի հետ կապված իրավիճակի կրկնություն: Աղբյուրը նշում է, որ Մերձդնեստրում ռուսական գազի պարտքն արդեն 4,5 միլիարդ դոլար է կազմում:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է ՌԴ էներգետիկայի նախարարությանը և «Գազպրոմին», որպեսզի մշակեն ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների գազամատակարարման ծրագիր:
Աղբյուրը նշում է, որ ուկրաինական իշխանությունների որոշմամբ մի շարք բնակավայրեր զրկված են գազամատակարարումից: