ՀՀԿ-ական շրջանակները քննարկում են ԲՀԿ ապագա առաջնորդի հարցը. «ՀԺ»
ՀՀԿ-ական շրջանակներում երեկ բացահայտ քննարկումներ են սկսվել, թե ով պետք է լինի ԲՀԿ ապագա նախագահը: ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանի համար անընդունելի է Վ. Օսկանյանի և Ն. Զոհրաբյանի տարբերակը: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
«Խոսվում է, որ այդ պաշտոնում կարող է հայտնվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Վերջինս, սակայն, այս պահին ԲՀԿ անդամ էլ չէ և հանդիսանում է «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահը: ԲՀԿ նախագահի թեկնածու է համարվում նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին