Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կշարունակի մնալ կալանքի տակ: Panorama.am-ի հետ զրույցում Հ. Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանն ասաց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հ. Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու իր միջնորդությունը:
Փաստաբանը նշեց, որ հնարավոր է վճռաբել բողոք ներկայացնեն:
«Վճռաբեկ բողոք ներկայացնելու բոլորը հիմքեր կան: Բայց պետք է վերջնական ճշտեմ պաշտպանյալիս հետ»,- ասաց Կ. Սարդարյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, կալանավորորելու մասին որոշում կայացրել: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 7 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Այսինքն, նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ, որի արդյունքում անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը հասցվել է խոշոր չափի վնաս, ինչպես նաև չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց:
Նախորդող հրապարակումներ՝
Կալանքի տակ գտնվող նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը զայրացած է ու նեղված
Ճոյտի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Ճոյտի որդին պնդում է, որ իր հորն առաջադրված բոլոր մեղադրանքներն անօրինական են. «Ժողովուրդ»
Քննիչը, հնարավոր է, Ճոյտի նկարահանած ֆիլմն առգրավվելու որոշում կայացնի. «ՀԺ»
Քրեական գործի հարուցումը կապ ունի՞ Հակոբյանի նկարահանած ֆիլմի հետ. հարց ֆինանսների փոխնախարարին
Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում