ԶԼՄ-ները Պուտինի օգնությանն են դիմել
Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տպագիր մամուլին ճգնաժամային պայմաններում աջակցելու խնդրանքով: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը: Դիմումի տակ ստորագրել են ռուսական տպագիր մամուլի ամենամեծ ներկայացուցիչները:
Մասնավորապես, ԶԼՄ-ները առաջարկել են հանել ալկոհոլի գովազդի արգելքը, ինչպես նաև՝ խնդրել թույլ չտալ հետագայում թղթի թանկացումներ: Ըստ աղբյուրի՝ 2014 թվականի աշնանը թուղթը թանկացել է մեկուկես անգամ ավելի իր նախկին գնից:
Դիմումը ստորագրողները, սակայն, պահանջ չեն ներկայացրել վերականգնել ծխախոտի գովազդի իրավունքները:
«Ծխախոտը միանգամայն այլ արտադրանք է, ես համարում եմ, որ այն իսկապես վտանգավոր է, և ճիշտ չէ այն գովազդելը»,- ասել է Մոսկվայի լրագրողների միության ղեկավար Պավել Գուսևը:
Աղբյուրը փոխանցում է նաև, որ ստեղծված ճգնաժամային պայմաններում տարբեր լրատվամիջոցներ ստիպված են եղել կրճատել աշխատողներին, այդ թվում նաև կառավարական լրատվամիջոցներ, ինչպիսին է «Ռոսիյսկայա Գազետա»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան