Ֆիզիկական ակտիվությունը կանանց պաշտպանում է սիրտ անոթային հիվանդություններից
Օքսֆորդի համալսարանի անցկացրած հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է 1 100 000 կին՝ առանց քաղցկեղի, սրտի հիվանդությունների, ինսուլտի, տրոմբի, շաքարային դիաբետի պատմությունների: Հետոզոտության պահին կանանց միջին տարիքը եղել է 56 տարեկան:
Գիտնականները նրանց հետևել են ինը տարի շարունակ: «Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, մասնագետները գնահատել են նրանց ակտիվությունը հետազոտության սկզբում ու երեք տարի անց: Հետո ուսումնասիրել են մասնակիցների շրջանում հիվանդանոց ընկնելու ու մահացության դեպքերը: Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվության բարձր ցուցանիշ ունեցող կանանց մոտ այդ հիվանդությունների հավանականությունը 20 %-ով ցածր է, քան ֆիզիկապես պասիվ կանանց մոտ:
Միաժամանակ հետազոտողները նշում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի ոչ շատ հաճախ, բայց կանոնավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա