«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը՝ Առաջին ալիքի եթերում
Առաջին ալիքի եթերում փետրվարի 22-ի լույս 23-ին՝ ժամը 05:30-ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 87-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այս մասին հայտնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Առաջին ալիքը «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողն է: Մրցանակաբաշխությունը կմեկնաբանեն Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Հերմինե Ստեփանյանը:
«Օսկար»-ն այս տարի կկայանա Դոլբի թատրոնում, որը գտնվում է Հոլլիվուդի սրտում եւ ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում: Մրցանակաբաշխությունն այս տարի կվարի hաղորդավար Նիլ Փաթրիք Հարրիսը։
«Օսկար»-ը համարվում է ամենադիտվող շոուներից մեկը: Նախորդ` Օսկարի 86-րդ մրցանակաբաշխությունը, հեռուստատեսության վերջին 10 տարիների ամենադիտված ժամանցային շոուն է եղել, որը դիտել է շուրջ 45 միլիոն մարդ:
Ավելի քան մեկ բիլլիոն մարդ կիսվել է «Օսկար»-ի իր տպավորություններով Twitter-ում և 25 միլիոն մարդ` Facebook սոցիալական կայքում:
Ավելին, աստղերի մասնակցությամբ հայտնի սելֆին դարձել է բոլոր ժամանակների ամենամեծ քանակությամբ ռեթվիթ արված նկարը, որը հավաքել է շուրջ 32.8 միլիոն դիտում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում