Հնդկաստանի վարչապետը վաճառում է հայտնի կոստյումը
Հիմա յուրաքանչյուր ոք կարող է գնել Հնդկաստանի վարչապետի հայտնի կոստյումը: Այն աճուրդի է դրվել: Այս մասին գրում է «Վաշինգթոն Փոստ»-ը:
Հիշեցնենք, խոսքը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այն կոստյումի մասին է, որի վրա ուղղահայաց գծերով ասեղնագործած են վարչապետի անվան տառերը: Հենց այդ կոստյումով էր վարչապետը հունվարին հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Կոստյումի համար վարչապետի հասցեին քննադատություններ հնչեցին թե իր երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս:
Պարբերականը գրում է, որ կոստյումը վարչապետին նվիրել էր նրա գործարար ընկերը: Վարչապետն աճուրդի է դրել նաև 400 այլ իրեր, որոնք նվեր է ստացել: Աճուրդից ստացած գումարները փոխանցվելու են Մաքուր Գանգես հիմնադրամին, դրանցով իրականացվելու են Հնդկաստանի սուրբ գետի մաքրման աշխատանքներ:
Նախորդող հրապարակում՝
Հնդկաստանի վարչապետը Բարաք Օբամայի հետ հանդիպման է գնացել յուրօրինակ կոստյումով