Նաիրիտցիները՝ նամակի պատասխանին սպասելիս
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փետրվարի 16-ից ամենօրյա ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի առջև: Նրանք արդեն այսօր ակնկալում են իրենց նամակի պատասխանը. կառավարությունը խոստացել էր այսօր պատասխանել: Panorama.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց, որ այսօր ժամը 11:00-ին կրկին հավաքվելու են կառավարության շենքի առջև:
«Մենք ակնկալում ենք պատասխան: Եթե այն չգոհացնի, ենթադրում եմ, մեր ամենօրյա ակցիաները կշարունակվեն: Պետք է խորհրդակցենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նրանք օրեր առաջ նամակ էին հղել կառավարությանը՝ պարտքի մարման ժամանակացույց կազմելու առաջարկով: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանը նաիրիտցիներին չէր գոհացրել: Նրանք կրկին դիմել էին կառավարությանը, որտեղից պատասխանել էին, որ ուրբաթ օրը իրենք կտան պատասխան:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները մեկ տարուց ավելի կուտակված աշխատավարձի պարտք ունեն: Ամբողջ պարտքը, վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար կամ 7,2 մլրդ դրամ:
Փետրվարի 6-ին կրճատվել է «Նաիրիտ» գործարան ՓԲԸ 1700 աշխատակից:
Հիշեցնենք նաև, որ Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Նախատեսվող տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ:
Նախորդող հրապարակումներ՝
Կիրականացվի «Նաիրիտ»-ի գործունեությանն առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն. ՀԲ Երևանի գրասենյակ
Նաիրիտցիները մինչև ուրբաթ ամեն օր կհավաքվեն կառավարության շենքի առջև
Կրճատվել են Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիների համար հուսադրող չէ
Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 2-ը
Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են