Արմեն Մարտիրոսյան. Մենք այս պահին կորցրեցինք իրական հնարավորությունը
«Մեր պահանջը մնացել է նույնը՝ արտահերթ ընտություններ, ամբողջական իշխանափոխություն: Այսինքն որևէ իրավիճակ չի փոխվել: Ցավոք, մենք այս պահին կորցրեցինք իրական հնարավորությունը »,- Ազատության հրապարակում կայացած ասուլիս-հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ եռյակը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հայտարարել էին հանրահավաք: Երևանի քաղաքապետարանը անհիմն էր համարել փետրվարի 20-ին հանրահավաք անցկացնելու մասին գրությունը և չէր արտոնել: ԲՀԿ-ն չեղյալ էր համարել հանրահավաքը, ՀԱԿ-ը հայտարարել էր, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում հրավիրում է համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունվել էր ի գիտություն:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, որ ինքը փետրվարի 20-ին լինելու է Ազատության հրապարակում: Կայացավ հանդիպում-ասուլիս, որի ներկա էին ոչ միայն լրագրողներ, այլ նաև քաղաքացիներ:
Ա. Մարտիրոսյանը հույս ունի, որ որոշակի ժամանակ անց ամբողջական ինֆորմացիայի առկայության պայմաններում կկարողանա մեկնաբանել այն, ինչ տեղի ունեցավ:
«Ցանկացած պարագայում կիրակի օրը, երբ եռյակը՝ «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, ՀԱԿ- միասնական որոշում կայացրեցին և հայտարարեցին, որ փետրվարի 20-ին կայանալու է հանրահավաք, այլ շրջանակներում էինք գործում: Հիմա պետք է ինֆորմացիա, թե ինչ է եղել: Եթե չգիտենք, գնահատական տալը դժվար է »,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Նա ասաց, որ ԲՀԿ-ի ներսում որևէ խառնակիչ չի նկատել, ով կարող էր ստեղծված իրավիճակի մեղավորը լինել:
Նախորդող հրապարակումներ՝
Ոչ ոք տեղյակ չեղավ ինչ կատարվեց. Ռ. Հակոբյանը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մասին
Մարտի 1-ին «Ժառանգությունը» կլինի Չինարիում
Րաֆֆի Հովհաննիսյան. Ներկա դրությամբ եռյակ գոյություն չունի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան