Հիմնանորոգվել է Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածը
Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եղել է Մեծամորի բժշկական կենտրոնում: Նախարարի ուշադրությանը ներկայացվել է կենտրոնի պոլիկլինիկական հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական բաժնից:
2013թ. Համաշխարհային բանկը համաձայնել էր Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածի արդիականացումն ընդգրկել «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրում: Պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014թ. հուլիսին և ավարտվել 2015թ. հունվարին: Ընդհանուր առմամբ, Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածի հիմնանորոգման համար ներդրվել է շուրջ 36 մլն դրամ, որից 34մլն-ը` շինարարության և շուրջ 1մլն-ը` նախագծանախահաշվային աշխատանքների համար:
Այժմ ընթացքում է պոլիկլինիկայի բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերման գործընթացը, ինչի համար նախատեսվում է ներդնել շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար: Հիմնանորոգված և վերազինված պոլիկլինիկան կունենա 20 առանձին սենյակ, որոնցում կտեղակայվեն առողջության առաջնային պահպանման մասնագետները, նեղ մասնագետները, կանանց կոնսուլտացիան, լաբորատորիան և ուլտրաձայնային հետազոտության կաբինետը, ինչպես նաև սպասասրահը: Այս կառուցվածքը հնարավորություն կընձեռի բնակչությանը տրամադրել որակյալ և համալիր բժշկական ծառայություններ:
Արմեն Մուրադյանը շրջել է նաև Մեծամորի բժշկական կենտրոնի այլ բաժանմունքներով: Նշվել է բժիշկ-համաճարակաբանի հաստիքի անհրաժեշտությունը: Այցելած բոլոր բժշկական կենտրոններում նախարարը կարևորել է ինչպես ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների համապատասխանությունը գործող իրավական ակտերին և նորմերին, այնպես էլ` հիվանդանոցների որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովների պատշաճ գործունեությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա