Բուրդոնքլ ընտանիքը՝ ՀԱՖՆ-ի հետ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու ֆրանսիացի Բուրդոնքլ ընտանիքի անդամների հետ՝ դաշնակահարներ Մելանի, Նիկոլա, Միշել: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագրում հնչելու է Հայդնի (Դաշնամուրի կոնցերտ ռե մաժոր), Ռավելի (Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր), Չայկովսկու (Դաշնամուրի կոնցերտ թիվ 1) ստեղծագործությունները:
Համերգը կայանալու է փետրվարի 27-ին Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Համերգը նվիրվում է ֆրանսիացի երգահան-իմպրեսիոնիստ, դիրիժոր Մորիս Ռավելը Մորիս Ռավելի 140-ամյակի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու