Բրքլիի համալսարանը Թուրքիային զրկել է 72.6 մլն դոլար ներդրումներից
Կալիֆոռնիայի համալսարանի Բրքլիի մասնաճյուղը, հետևելով նույն համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի օրինակին, փետրվարի 18-ին վավերացրեց բանաձևը, որով համալսարանը հետ պետք է կանչի Թուրքիայում մոտ 72.6 մլն դոլարի իր ներդրումները և պարտամուրհակները: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:
Բանաձևի տեքստում դատապարտվում է Թուրքիայի իշխանությունների իրագործած ոճիրները, հատկապես Հայոց ցեղասպանությունը և դրա շարունակական ուրացումը: Բանաձևի վավերացումը կազմում է «#DivestTurkey» արշավի մի մասը, որի նպատակն է պատժել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Այն նախաձեռնել է Արևմտյան Ամերկայի ՀԵԴ-ը (Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւն):
«Այս գործին աջակցեցին ոչ միայն Բրքլիի համալսարանի հայ ուսանողները, այլև Բրքլիի համայնքը: Հպարտ ենք, որ այս հաջողությունը գրանցելով` պատմության մեկ մասիկն են դառնում»,-ասել է համալսարանի հայ ուսանողական միության անդամ Սարին Հապեշյանը:
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիա համալսարանի լոսանջելեսյան մասնաճյուղի ուսանողական խորհուրդը հունվարի 20-ի երեկոյան միաձայն քվերակությամբ որոշեց Թուրքիային զրկել համալսարանի 72.6 մլն դոլար արժողությամբ ներդրումներից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում