«Պոլիտեխնիկական համալսարանի կողմից տարբեր ծրագրերի իրականացումն Արցախում ունի և գիտակրթական, և սոցիալ-տնտեսական նշանակություն»
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին և նույն համալսարանի պրոռեկտոր Սուրեն Աղբալյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են գիտության և կրթության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր:
Այս համատեքստում նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը` նշելով, որ բուհի կողմից տարբեր ծրագրերի իրականացումն Արցախում ունի և գիտակրթական, և սոցիալ-տնտեսական նշանակություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները