«Եվրատեսիլ-2015». Հայտնի է «Genealogy» խմբի երկրորդ մասնակիցը
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երկրորդ մասնակիցն է ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանը, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում Նյու Յորքում:
«Հուզված եմ և պատիվ եմ համարում, որ ես պետք է մասնակցեմ այս տարվա «Եվրատեսիլում»՝ ներկայացնելով Հայաստանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թամար Կապրելյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի որոշել է մրցույթին ներկայանալ նոր ձևավորվելքի «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Եվրոպա աշխարհամասը ներկայացնելու է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը: «Genealogy» խմբի երրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 23-ին:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 19-23-ը: Մրցույթին մասնակցում է 40 երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու