Լիբիայում պայթյունների հետևանքով 40 մարդ է զոհվել
Լիբիայի Ալ-Քուբբա քաղաքում երեք ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել 70-ը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Լիբիայի խորհրդարանի ղեկավար Ակիլ Սալեհի խոսքով, պայթյունները որոտացել են բենզալցակայանի և շենքի մոտ, որտեղ գտնվում էր անվտանգության ուժերի քաղաքային ստորաբաժանումը:
Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն ըստ Սալիհի` ահաբեկչության հետևում կանգնած են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները, ինչը պատասխան էր Եգիպտոսի` Լիբիայում իրականացրած օդուժի հարվածներին: