ՀՀ մշակույթի նախարարն ու փոխնախարարն Արցախում են
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի մասնակցությամբ փետրվարի 19-21-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Շուշիում կանցկացվի համատեղ խորհրդարանական լսումներ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև «Անահիտ» մուլտիպլիկացիոն ֆիլմի շնորհանդեսը, ցուցադրությունը և հանդիպումներ ֆիլմի ստեղծագործական խմբի հետ՝ Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներում: