ԵԱՀԿ Մինսկի խումբ. Կողմերի հետ քննարկվել է հակամարտության կարգավորման ճանապարհի հետագա քայլերը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են տարածաշրջան կատարած այցի արդյունքները` նշելով, որ հանդիպման ընթացքում կողմերի հետ քննարկվել է հակամարտության կարգավորման ճանապարհի քայլերը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիան) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) փետրվարի 16-19-ին ժամանել են տարածաշրջան: Նրանց միացել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ: Համանախագահների այցի հիմնական նպատակն էր հունվարին բռնությունների վտանգավոր աճից հետո հրադադարը խստորեն պահպանելու կոչով կողմերին դիմելը:
Համանախագահների հետ իրենց զրույցներում կողմերը հաստատել են, որ հավատարիմ են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախագահները նաև պայմանավորվել են դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը:
Համանախագահները նախագահների ու արտգործնախարարների հետ քննարկել են կարգավորման ճանապարհին ընկած հետագա քայլերը, ինչպես նաև այս տարի նախագահների ապագա հանդիպման նախապատրաստությունը:
Համանախագահները միևնույն ժամանակ տարածաշրջանում հանդիպել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ` քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների հարցը:
Նրանք ընդգծել են անհետ կորածների մասին ԿԽՄԿ-ի հովանու ներքո տեղեկատվություն փոխանակելու հետ կապված 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում նախագահների մակարդակով տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության կարևորությունը »,- նշված է համանախագահների կողմից տարածված հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում