Քննարկվել են Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքն այս ուղղությամբ` նշելով, որ այս կառույցի հետ համակարգված աշխատանքն արդեն իսկ բերել է տեսանելի արդյունքների:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին