Վ. Քոչարյան. Հայ-թուրքական արձանագրություների հետկանչը պայմանավորված է թուրքական կողմի որդեգրած դիրքորոշմամբ
Հայ-թուրքական արձանագրություների հետ կանչումը պայմանավորված է ոչ թե հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությամբ կամ մեր մոտեցումների փոփոխությամբ դրանց բովանդակության առումով, այլ հակառակ կողմի որդեգրած դիրքորոշմամբ՝ նախապայմանների լեզվով խոսելու հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
Վիգեն Քոչարյանը հիշեցրեց, որ արձանագրությունները ժամանակին բուռն քննարկումների, բանավեճի առիթ էր հանդիսացել, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատելով, բովանդակության առումով առանձնապես մտահոգիչ խնդիրներ այնտեղ չկան:
Ըստ նրա, երկու խնդիր էր հասարակության ուշադրությունը գրավել՝ նախկինում կնքված պայմանագրերին հղումները և պատմաբանների հանձնաժողով ստեղծելը:
Մասնագետը նշեց, որ նախկինում կնքված պայմանագրերի մասն հիշատակվում են արձանագրությունների նախաբանում, իսկ նախաբանի դրույթները, միջազգային իրավունքի համաձայն, կողմերի համար չեն կարող պարտավորություններ առաջացնել:
Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովի ձևավորմանը, Վ. Քոչարյանը հնարավոր համարեց ինչ-որ պահի այն ստեղծելու անհրաժեշտությունը, սակայն ընդգծեց, որ հանձնաժողովը Հայոց ցեղասպանության իրողության քննարկման հարց չէր կարող քննարկել, այլ հնարավոր էր ուսումնասիրել հայկական ունեցվաքի, կալվածքների, գույքերի վերադարձման հարցը:
Նախորդող հրապարակումներ՝
Ալեքսանդր Մարկարով. Արձանագրությունները դե ֆակտո վաղուց էին ետ կանչված, հիմա ետ կանչվեցին նաև դե յուրե
Թուրքական ԶԼՄ-ները` ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրություններ հետ կանչելու մասին
Սերգեյ Մինասյան. Հայ-թուրքական արձանագրությունների այս սառեցված վիճակը սպառվել էր
Կարինե Աճեմյան. Նախագահի որոշումը ժամանակին էր և տեղին
Կիրո Մանոյան. Նախագահի որոշումը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար
Նախագահի որոշումը ապրիլի 24-ի թուրքական ժխտողականության և մանիպուլիացիներից առաջ շատ լավ քայլ է. թուրքագետ
Հ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան