ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
Մարտի 15-ին համայնքապետի ընտրություններ են նշանակված նաև Արարատի մարզի Վարդաշեն գյուղում: Այստեղ գործող գյուղապետը՝ ՀՅԴ-ական Գևորգ Բարխոյանը մնացել է առանց մրցակցի: Ինքնաառաջադրված անկուսակցական Սպարտակ Հայրապետյանը, ինչպես Panorama.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից, ինքնաբացարկ է հայտնել:
Գեղարքունիքի մարզում համայնքապետ կընտրեն երկու գյուղում՝ Արփունք և Դարանակ: Երկու համայնքում առաջադրված են երկուական թեկնածուներ:
Արփունքում ՀՀԿ-ն առաջադրել է գործող համայնքապետին՝ ՀՀԿ-ական Սարգիս Ասլանյանին: Նրա մրցակիցը անկուսակցական, ինքնաառաջադրված Արթուր Պրուտյանն է:
Դարանակում ևս իշխող Հանրապետական կուսակցությունը թեկնածու է առաջադրել գործող գյուղապետին՝ Վահան Մարգարյանին: Մյուս թեկնածուն անկուսակցական Վահան Մարգարյանն է:
Այս երկու մարզերում էլ, ինչպես Արմավիրում ու Արագածոտնում, թեկնածուների թվում կանայք չկան:
Նշենք, որ մարտի 15-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 25-ին ու կշարունակվի մինչև մարտի 13-ը:
Մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Փետրվարի 18-ին լրացավ թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչև թեկնածուների գրանցումը առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 134 քաղաքացիներից 6-ը ներկայացրել էին դիմումներ` առաջադրման փաստաթղթերը հետ պահանջելու վերաբերյալ: Մնացած քաղաքացիների` որպես թեկնածու գրանցվելու դիմումները բավարարվել են, և որևէ գրանցում չի մերժվել:
Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները