«Ես Ալլա Պուգաչովան չեմ, աղմուկ բարձրացնել չէի ուզում»
«Մեկ ամիս մենք հանգիստ ապրում էինք, մինչև որ լրացրեցինք փաստաթղթերը: Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին զանգերն ու հարցերը: Ես Ալլա Պուգաչովան չեմ և չէի ուզում, որ այդ մասին իմանային»,- ասել է 60-ամյա Գալինա Շուբենինան, որը երեխա է լույս աշխարհ բերել: Այս մասին գչրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:
60-ամյա կինը 2830 գրամ քաշով և 49 սմ հասակով բալիկ է ունեցել, իսկ նրա էներգիային կնախանձեին անգամ 30 տարեկան կանայք: Ըստ աղբյուրի՝ Գալինան ժամանակին կորցրել է 29-ամյա միակ որդուն, ինչից հետո մնացել է միայնակ: 2008 թվականին նա ծանոթացել է իր ամուսնու հետ, և մի քանի տարի իրենց ամուսնությունից հետո հղիացել է: Գալինայի խոսքերով՝ իր ամուսինը, լուրն իմանալուն պես, նախ լռել է, հետո ասել. «Էդ ինչպե՞ս»:
Լրագրողները ևս զարմացած են այդ տարիքում հղիանալու փաստից: Սակայն Գալինան նրանց վստահեցրել է, որ իր հղիությունը արհեստական բեղմնավորման արդյունք չէ, եթե լիներ էլ, լրագրողներին այդ մասին չէր հայտնի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա