Դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Գեղարքունիքից հայտագրվել է 3400 աշակերտ
Գեղարքունիքի մարզում դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը մեկնարկում է այսօր: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության տեղեկացմամբ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին կմասնակցեն դպրոցական և տարածքային փուլերն հաղթահարած աշակերտները:
Մարզային փուլը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունու N2 հիմնական դպրոցում մաթեմատիկա առարկայից: Տարածքային փուլն անցկացվել է մարզի հինգ, իսկ դպրոցական փուլը` 123 դպրոցներում:
Չորս առարկաների` աստղագիտության, քիմիայի, կենսաբանության և ինֆորմատիկայի գծով Հանրապետությունում առաջին անգամ օլիմպիադան կանցկացվի օնլայն եղանակով, իսկ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից նույն եղանակով օլիմպիադան անցկացվում է արդեն երկրորդ անգամ:
Նշված 6 առարկաներից դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզից հայտագրվել է 3400 աշակերտ` մաթեմատիկա առարկայից 1681, ֆիզիկայից` 568, կենսաբանությունից` 480, քիմիայից` 383, ինֆորմատիկայից` 266 և աստղագիտությունից` 22 աշակերտ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում