«Թուրքիան թանկ է վճարելու, մինչև չմիանա ԻՊ դեմ պայքարին». Բրժեզինսկի
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բրժեզինսկին հայտարարել է, որ Թուրքիան թանկ կվճարի, եթե չմիանա ԻՊ դեմ դաշինքին: Այս մասին գրում է «Թըդեյս Զամանը»: Բրժոզինսկին նշել է նաև, որ այդ հարցում կա նաև Թուրքիայի շահը:
Խոսելով այն մասին, թե ԱՄՆ-ը ինչպես պետք է արձագանքի ԻՊ մեծացող սպառնալիքներին, Բրժեզինսկին նշել է, որ անկարան մեծապես խանգարում է Օբամայի վարչակարգին: ԻՊ դեմ պայքարում Թուրքիայի քայլերը նա որակել է որպես դանդաղկոտ քայլեր: Անկարան մեղադրվում է ԻՊ արմատական զինյալներին իր տարածքն օգտագործել թույլ տալու մեջ: Բրժեզինսկին ընդգծել է, որ Թուրքիան պարզ հասկացնել է տվել՝ չի միանա ԻՊ դեմ պայքարին, մինչև Սիրիայում նախագահ Բաշար Ասադը չհեռացվի իշխանությունից:
Բրժեզինսկու խոսքերով՝ եթե Թուրքիան անհրաժեշտ քայլեր չձեռնարկի, նա շատ թանկ կվճարի, քանի որ այս հարցում առկա են նաև Անկարայի շահերը: