Ուլտրամանուշակագույն ճառագայթումը մթության մեջ էլ վնասակար է
Պարզվում է, որ վնասների մի մասը ուլտրամանուշակագույն ճառագայթները հասցնում են արևի տակ գտնվելուց որոշ ժամանակ անց, և դրա պատճառը մելանինն է: Այս մասին գրում է «Զդարովյե» կայքը:
Համարվում է, որ մելանինը, որը պիգմենտ է, որն առկա է մաշկի մեջ և դրան հաղորդում է շագանակագույն երանգ, պաշտպանում է մաշկի ԴՆԹ բջիջները՝ մելանոցիտները, ուլտրամանուշակագույն ճառագայթումից: ԴՆԹ մելանոցիտների վնասումը հանգեցնում է մելանոմայի, իսկ քանի որ մելատոնինը նվազեցնում է նման վնասվածքների առաջացումը, մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ քաղցկեղով հիվանդանալու ռիսկը նվազում է: Սակայն, ինչպես պարզել են Յեյլի համալսարանի գիտնականները, իրականում դա այնքան էլ այդպես չէ: Մելանինը պաշտպանում է մաշկը և միևնույն ժամանակ վնասում է այն:
Հետազոտողները ճառագայթման են ենթարկել մարդու և մկան մելանոցիտը: Արդյունքում, ԴՆԹ բջիջները վնասվել են: Դրանցում գոյացություններ են առաջ եկել: Աղբյուրը նշում է, որ, բարեբախտաբար, քիմիական ազդեցության ենթարկվելու դեպքում ԴՆԹ բջիջները դանդաղ են ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, հետևաբար, հատուկ արևայրուքի քսուք օգտագործելու պարագայում մեր մաշկը հնարավոր է պաշտպանել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա