Ժնևում նախատեսվում է Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների հանդիպումը
«Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը միջուկային խնդրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով մեկնել է ժնև»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` այսօր Իրանի փոխնախագահ, Ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը միջուկային խնդրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով մեկնել են Ժնև:
Առաջիկա ժամերին Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը հանդիպում կունենա Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարի հետ:
Փետրվարի 22-ին և 23-ին նախատեսվում է Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ջոն Քերիի հանդիպումը:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակակության հաղորդմամբ` ԻԻՀ փոխարտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, նշել է, որ բոլոր հարցերի շուրջ մեկ տարի տեղի ունեցած բանակցություններից հետո պետք է անցնել մանրամասնությունների քննարկմանը:
Արաղչին ընդգծել է, որ Իրանը բանակցություններին թափ հաղորդելու նպատակով ձգտում է բանակցությունների ընթացակարգի ու բովանդակության մեջ նորարարություն մտցնել: