ԵՏՄ անդամ պետություններում դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի գները կանոնագարկված են. նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայաստանյան դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան նեկայացուցչությունների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է հիմնական ցանկում ներառված դեղերի գների կանոնագարկման հարցին: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Արմեն Մուրադյանը նշել է, որ ԵՏՄ անդամ պետություններում դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի գները կանոնագարկված են:
Նախարարը առաջարկել է օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան նեկայացուցչություններին ոչ միայն հիմնական ցանկում ներառված դեղերի, այլև ցանկում չներառված այլ թանկարժեք դեղերի գների կանոնակարգման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի օտարերկրյա դեղագործական ընկերությունների համար հայաստանյան շուկան ևս հետաքրքրություն ներկայացնի:
«Անվտանգ և որակյալ դեղերը մեր բնակչության համար պետք է լինեն նաև մատչելի: Պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի խոշոր ներկայացուցիչների կողմից որակյալ դեղերը մատչելի գնով գան Հայաստան»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարը:
Հաշվի առնելով, որ դեղը սոցիալական նշանակության ապրանքատեսակ է Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա