Տարածաշրջան 18:41 23/02/2015

Մանաթի անկումը հարված է հասցրել նաև տուրիզմին. փորձագետներն ահազանգում են

Ադրբեջանի Կենտրոնական բանկը կտրուկ արժեզրկել է մանաթը դոլարի և եվրոյի նկատմամբ: Ադրբեջանը տուժել է նավթի գնի կտրուկ նվազումից: Արժեզրկումը մտահոգություն է առաջացնում, քանի որ ներմուծումն ավելի է թանկանում: Այս մասին հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»՝ լուսաբանելով մեկ օրում մանաթի` 34 տոկոսով դոլարի նկատմամբ արժեզրկման թեման:

Economy Journal Online հրատարակությունն իր հերթին ևս հաղորդում է, որ Կենտրոնական բանկի որոշումը անսպասելի էր, իսկ Dawn թերթն Ադրբեջանում ստեղծված ներկայիս իրավիճակում զուգահեռներ է տեսնում վերջերս Ռուսաստանում ռուբլիի անկման հետ:

Թեմային անդրադարձել է նաև թուրքական Sabah թերթը՝ ներկայացնելով Ադրբեջանի Կենտրոնական բանկի ղեկավարի հայտարարությունից որոշ հատվածներ:

«Ադրբեջանի ազգային արժույթը՝ մանաթը, գործնականորեն փլուզվել է, մանաթի հետ մեկտեղ փլուզվել է նաև անխորտակելի ազգային արժույթի մասին միֆը: Վերջինիս փոխարժեքը երեք անգամ նվազել է ամերիկյան դոլարի նկատմամբ»,- հաղորդում է ուկրաինական «Ուկրոպ» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ երկրում հնարավոր է աշխատավարձի և քաղաքացիների թոշակների ինդեքսավորման անհրաժեշտության հարց առաջանա:

«Վզգլյադ» ռուսական թերթը փոխանցում է, որ Ադրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի, արժեզրկումը քաղաքացիների մոտ տագնապ է առաջացրել. սկսվել է առևտրային տագնապ, քաղաքացիները շտապում են խանութներ ապրանքներ գնելու նպատակով: Խանութներն էլ իրենց հերթին կամ փակվում են, կամ զգալիորեն բարձրացնում են գները:

Ադրբեջանական ԶԼՄ-ները ևս հաղորդում են խուճապի խորացման և փորձագետների անհուսադրող կանխատեսումների մասին:

Այսպես, ադրբեջանական «Հաաքին.ազ» լրատվական պորտալը նշում է, որ Բաքվի մի շարք սուպերմարկետներում և մանրածախ առևտրային կետերում դադարեցրել են ապրանքների վաճառքը՝ մանաթի կտրուկ նվազման արդյունքում առաջացած լուրջ իրարանցումների պատճառով:

«Բաքվի բնակիչները լցրել են խմբագրությունը բողոքներով այն մասին, որ խանութներն ապրանքներ չեն վաճառում և սպասում են, մինչև որ կավարտվեն ապրանքների գների պիտակների փոխարինման աշխատանքները»,- գրում է պորտալը՝ հավելելով, որ Բաքվում կենցաղային տեխնիկայի խանութները մանաթի արժեզրկումից հետո զգալիորեն բարձրացրել են գները: Բացի այդ, Բաքվում կտրուկ աճել է նաև ծխախոտի գինը:

Մանաթի արժեզրկման մասին Կենտրոնական բանկի որոշումը հանգեցրել է Ադրբեջանում ավիատոմսերի գների անսպասելի բարձրացմանը: Ինչպես հաղորդում է ««Հաաքին.ազը», տուրիստական գործակալություններում ավիատոմսերի գները բարձրացել են միջինը 25-30 տոկոսով: «Ադրբեջանական ավիատոմսեր» ՓԲԸ-ում դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանում ավիատոմսերրի գների բարձրացումը: Ադրբեջանի Զբոսաշրջության ասոցիացայի (AzTA) նախագահ Նահիդ Բաղիրովը հայտարարել է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկի՝ մանաթի արժեզրկման մասին որոշումը, սաստիկ կհարվածի տուրիստական գործակալություններին և նույնիսկ կհանգեցնի դրանցից մի քանիսի սնանկացմանը:

Ըստ պորտալի՝ նույնիսկ արտասահմանից մարդիկ են գալիս Ադրբեջան, որպեսզի իրենց մանաթով ավանդները փոխարինեն արտարժույթով, սակայն բախվում են «տեղական ժողովրդավարական խոչընդոտների» հետ, և այդպես էլ դատարկաձեռն հետ են վերադառնում. թե երբ նրանք կարող են իրենց խնայողություններն օգտագործել սեփական հայեցողությամբ՝ հայտնի չէ:

Ինչպես իր հերթին հայտնում է ադրբեջանական «Մինվալ.ազ» լրատվական պորտալը, Ադրբեջանի ազգային արժույթի անկման պատճառով դոլարով երկիր ներմուծվող և մանաթով վաճառվող բջջային հեռախոսները կտրուկ թանկացել են. հեռախոսների վաճառքով զբաղվող շատ խանութների կայքեր չեն աշխատում, իսկ կայքերի գլխավոր էջերում հայտնվում է գրառում այն մասին, թե իբր կայքը փակվել է տեխնիկական բնույթի աշխատանքներ կատարելու նպատակով:

«Մինվալ.ազ»-ը գրում է նաև, որ ադրբեջանական «Սադարաք» առևտրային կենտրոնում աշխատող ձեռնարկատերերից շատերը դոլարի կուրսի բարձրացման պատճառով հարկադրված են եղել դադարեցնել առևտուրը, քանի որ դոլարի կուրսի բարձրացման հետ մեկտեղ բարձրացել են նաև ապրանքների գները:

Ինչպես հաղորդում է «Մինվալ.ազ»-ը, Ադրբեջանի Ազատ սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովի խոսքերով՝ մանաթի անկումը մնացած բոլոր հիմնական արժույթների նկատմամբ ցուցադրում է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավարի հայտարարությունների կեղծ լինելը: Փորձագետը գտնում է, որ ստեղծված իրավիճակը կհարվածի երկրի փոքր և միջին բիզնեսին, քանի որ երկրում մեծ տոկոս են կազմում ներմուծվող ապրանքները, որոնք գնվում են դոլարով: Հուսեյնովն ավիատոմսերի գների բարձրացումն անվանել է սպառողների իրավունքների և շահերի, ինչպես նաև Ադրբեջանի օրենսդրության կոպիտ խախտում:

«Աջակցություն տնտեսական նախաձեռնություններին» ՀԿ-ի ղեկավար Ազեր Մեհթիևը հայտարարել է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկն իր վերջին որոշմամբ խարխլեց երկրի բնակչության վստահությունը իր նկատմամբ: Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկը և Ադրբեջանի կառավարությունը որոշել են պետբյուջեն լրացնել գնաճից ստացված եկամուտի միջոցով, գրում է «Մինվալ.ազ»-ը:

«Ես սպասում են Ադրբեջանում գների լուրջ թանկացման: Ներմուծվող ապրանքները նվազագույնը թանկանում են 40 տոկոսով: Դրանից հետո հոգեբանական աճը կանդրադառնա նաև տեղական արտադրանքի վրա»: Այս մասին ադրբեջանական «Սալամնյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է ադրբեջանցի տնտեսագետ Նազիմ Մամեդովը՝ մեկնաբանելով դոլարի գնի բարձրացումը մանաթի նկատմամբ:

Ադրբեջանի ընդդիմությունը նույնպես սուր քննադատությունների է ենթարկել Ադրբեջանի Կենտրոնական բանկի՝ մանաթի արժեզրկման մասին որոշումը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին Ադրբեջանի ԿԲ-ի որոշումն անվանել է «ազգի կողոպտում պետական մակարդակով»:

«Մուսավաթ» կուսակցությունն իր հերթին ևս Ադրբեջանի ԿԲ-ի որոշումը գնահատել է` որպես «հակասում ազգի շահերին»: Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) ևս սուր քննադատությունների է ենթարկել Ադրբեջանի Կենտրոնական բանկի՝ մանաթի կտրուկ արժեզրկման մասին որոշումը: ԺՈՒԱԽ-ը գտնում է նաև, որ այդ որոշմամբ 34 տոկոսով արժեզրկվել են քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները և օգնությունները, իսկ վերջին տարիներին նավթի վաճառքից ստացված 115 մլրդ. դոլարնեը գողացվել են և դարձել Ադրբեջանի իշխանությունների վերին խավի մի խումբ մարդկանց` օֆշորային գոտոց ստացված սեփականությունը:

Նախորդիվ`
Ադրբեջանում մանաթը արժեզրկվել է մեկ օրում 34 տոկոսով. տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը հրաժարվում են աշխատել
Ադրբեջանական «կայուն մանաթի» միֆը փլուզվեց
Հաշվարկ. Ադրբեջանի պոտենցիալ կորուստները նավթի գների անկումից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}