Չորրորդ երեխա նախորդ տարում ծնվել է 715 ընտանիքում
Հայաստանում 2014-ի ընթացքում երրորդ երեխա ծնվել է 5 503 ընտանիքում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, նախորդ մեկ տարում 4-րդ երեխա ծնվել է 715 ընտանիքում, 5 և ավելի երեխա՝ 252 ընտանիքում:
Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն.
ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում տրամադրվում է հիսուն հազար դրամ միանվագ նպաստ,
բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,
գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,
դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,
ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2014 թ-ին Հայաստանում ծնվել է 43 183 երեխա, ինչը 2013 թ-ի նույն ցուցանիշի համեմատ ավելի է 3.4%-ով: Ծնված փոքրիկներից 22 հազ. 965-ը տղաներ են, իսկ 20 հազ. 218-ը՝ աղջիկներ: