Թուրքիա. Հերքվել է Գալիպոլիի միջոցառումների չեղյալ հայտարավելու մասին լուրերը
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը պաշտոնապես հերքել է Գալիպոլիի (Դարդանել, Չանաքքալե) մարտերի 100 ամյակի միջոցառումների չեղյալ հայտարարվելու մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները:
Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության հարցին, թե արդյոք այդ Գալիպոլիի միջոցառումների չեղարկման մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակն ասել է, որ այդ լուրը մտացածին է: Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:
«Ակնհայտ է, որ լուրն իրական չէ: Աշխատանքները շարունակվում են ծրագրի համաձայն»,- շեշտել է Բիլգիչը:
Հիշեցնենք, որ նշյալ միջոցառումների չեղյալ հայտարարվելու մասին տեղեկությունը տարածվել էր փետրվարի 21-ին թուրքական «Today’s Zaman» կայիք կողմից: Աղբյուրը, վկայակոչելով պետական պաշտոնայի, որի անունը չէր հրապարակել, հայտնել էր, թե Գալիպոլիի միջոցառումները չեղյալ են հայտարարվել, քանի որ միջոցառումներին մասնակցելու համաձայնություն էին տվել միայն հինգ երկրի ղեկավարներ: