ԵԱՀԿ ԽՎ նախագահին է փոխանցվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
Վիեննայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում այդ կազմակերպության նախագահին է փոխանցվել ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը` հավելելով, որ այդպիսով նա կատարել է Սերժ Սարգսյանի հանձնարարությունը:
Նրա խոսքերով`մինչ այդ ԵԱՀԿ բոլոր պատվիրակների հասցեով ուղարկվել էր վեց լեզուներով այդ Հռչակագիրը, ինչպես նաև «Թուրքիան պետք է ապաշխարի իր անցյալի համար» յոթ լեզուներով հրատարակված գիրքը:
«Այսօր ամենաբարձր ատյաններում` ԵԱՀԿ ԽՎ-ում, ամենայն լրջությամբ և հարգանքով են մոտենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշմանը: Ցանկացած քննարկում, որը շեղում է ուշադրությունը այլ հարցերի վրա, ստվեր է գցում բոլորիս համար այդ ճակատագրական օրվա հետ կապված գաղափարին: Ուստի խնդրում եմ` այն մեծ աշխատանքը, որ կատարվել է հանրապետությունում` մեր այստեղ անպատեհ հարցերի քննարկումներով չստվերենք»,- ասաց Գեղամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան