Ավետիսյանների ընտանիքն այլևս չի հավատում, որ երբևէ կիմանա իրականությունը. Դ.Իոաննիսյան (տեսանյութ)
«Մինչև հիմա հարցաքննված չեն բազմաթիվ անձինք, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ Գյումրիի սպանդի մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
«Մինչև հիմա կան որոշակի վարկածներ, որոնց ստուգման ուղղությամբ նախաքննություն իրականացնող մարմինը գործողություններ չի կատարել»:
Հանդիպմանը ներկա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանի կարծիքով էլ ժողովրդավարության կարևորագույն սկզբունքները, ինչպիսին է թափանցիկությունը, հրապարակայնությունը, ոտնահարվում է իշխանության կողմից:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Ավետիսյանների ընտանիքն այլևս չի հավատում, որ իրենք երբևէ կիմանան իրականությունը:
Բանախոսների առաք քաշած տեսակետներն առավել մանրամասն՝ տեսանյութում: