Մոսուլում իսլամիստները 10.000 եզակի գրքեր են այրել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները այրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը` ոչնչացնելով 10.000 գիրք: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով «Էլաֆ» կայքին:
Գրադարանի տնօրենի խոսքով, երեքհարկանի շենքի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են սարքել գրքերից և ձեռագրերից, որոնք Իրաքի մշակութային ժառանգության մի մասն են: Շենքում պահվում էին մշակույթի, փիլիսոփայության և պատմության վերաբերյալ եզակի ցուցանմուշներ:
ԻԼԻՊ-ի գրոհայինները հայտարարել են, որ այդ գրքերը այլախոհություն են տարածում:
Իր հերքին Անբար նահանգի խորհրդի անդամ Ադալ Ալ-Ֆահդաուին փոխանցել է, որ վերջին շաբաթվա ընթացքում զինյալներն ավերել են մի քանի գրադարան` ոչնչացնելով ավելի քան 100.000 գիրք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան