ԻԼԻՊ-ը մտադիր է խալիֆայություն հռչակել Լիբանանում
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը պատրաստվում է խալիֆայություն հռչակել Լիբանանում` ձգտելով ընդլայնել Սիրիայի և Իրաքի որոշ տարածքներում 2014 թվականի հունիսին հռչակած «Իսլամական պետության» սահմանները: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` վկայակոչելով անվտանգության ծառայություններում ունեցած իր աղբյուրներին:
Ըստ նրանց` ԻԼԻՊ-ի հրամանատարությունը սկսել է Լիբանանում ռազմական կազմկոմիտեներ հիմնելու աշխատանքները, քանի որ Լիբանանը համարում են իրենց պետության մի մասը:
Աղբյուրների փոխանցմամբ` այդ աշխատանքներով զբաղվում է սիրիացի Խալաֆ Ալ-Զեյաբի Հալուսը, ով հատնի է Աբու Մուսաբ Հալուս անունով և առանցքային դերակատարում է ունեցել ԻԼԻՊ-ի` սիրիական Ռաքքա քաղաքը գրավելիս: